Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 17:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագավորներ ու իշխաններ, որ պիտի նստեն Դավթի աթոռին. նրանք պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները, նրանք ու նրանց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Եվ այդ քաղաքը հավիտյան բնակված պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 այն ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն կառքերի և ձիերի հեծած թագավորներ և իշխաններ, որոնք կնստեն Դավթի գահի վրա, թե՛ իրենք և թե՛ իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները, և այս քաղաքը հավիտյան բնակեցված կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 17:25
21 Խաչաձեւ Հղումներ  

Եթե այս բանը կատարեք, ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագավորներ, որոնք կբազմեն Դավթի աթոռին և կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թե՛ իրենք և թե՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,


ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։


Տերն այսպես է ասում. «Դավթի սերնդից Իսրայելի տան գահին նստող մարդ չպիտի պակասի,


Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։


Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։


«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։


ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։


Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց։ Դավիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար միայն հարյուր մարտակառք թողնելով։


Նա ասաց. «Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ դարձնի։


Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։


Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։


ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։


Ասում էի. “Ամենքդ դարձե՛ք ձեր չար ճանապարհից, ձեր չար ընթացքից, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ հավիտյանս հավիտենից տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Ուղղե՛ք ձեր ընթացքն ու վարքը, և ձեզ կբնակեցնեմ այս վայրում։


ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ