ԵՐԵՄԻԱ 31:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. “Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ”։ |
Տիրոջ ձայնը ծնում է եղջերուներին, Մերկացնում է անտառները։ Նրա տաճարում են բոլոր նրանք, ովքեր գովերգում են նրա փառքը։
Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։
Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
Սուրբ է մեր Աստված, որ բարձունքներում է բնակվում, որի շնորհիվ Սիոնն իրավունքով ու արդարությամբ է լցվել։
Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։
Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն և կնքեն և վկաներ կարգեն Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում և Նագեբի քաղաքներում, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։
«Բայց Սիոն լեռան վրա կլինի փրկությունը, և սրբարանը կլինի, և Հակոբի տունը կժառանգեն նրա ժառանգորդները։
Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։
Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։
Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։