Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 3:3
28 Խաչաձեւ Հղումներ  

Հաջորդ օրը ավագն ասաց կրտսերին. «Ահա ես երեկ քնեցի իմ հոր հետ։ Արի նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, և դու մտի՛ր, քնի՛ր նրա հետ, ու զավակ ունենանք մեր հորից»։


շեղվեցին քո Օրենքից և մոռացան այն հրաշքները, որ դու արել էիր նրանց հետ, խստացրին իրենց պարանոցները և իրենց թիկունքները շրջեցին ու կամեցան վերադառնալ Եգիպտոսի ծառայությանը։ Սակայն դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լինելով գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ, չլքեցիր նրանց։


Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


Տիրոջ խոսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին.


Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։


Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները և ջուր չգտան. իրենց ամանները դատարկ հետ բերեցին։ Ամաչեցին ու ամոթահար ծածկեցին իրենց գլուխները։


Երկրագործությունը դադարեց, որովհետև հողն առանց անձրևի մնաց. մշակներն ամոթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։


Մեր անօրենությունները խախտեցին այդ կարգը, և մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները”։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Եվ Տերն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ Օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին,


Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։


Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։


«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։


Երկու և երեք քաղաքներ կհավաքվեն մի քաղաքում՝ ջուր խմելու և չեն հագենա. բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր,


Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,


Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։


Քո գլխի վրա երկինքը պղնձից կլինի, իսկ քո ոտքի տակի երկիրը՝ երկաթից։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,