Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։
ԵՐԵՄԻԱ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ “Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը”. չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. "Տիրոջ ուխտի տապանակը", և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։ |
Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։
Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։
Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։
Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։
Նույնիսկ եթե որթատունկն ամբողջական է հատվում, դարձյալ ոչ մի գործի համար պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրո ճարակ է դառնում. ոչ մի բանի բոլորովին պիտանի չէ։
Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։
«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։
Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։