Իսրայելի որդիները բաժանվեցին այլազգիների որդիներից, խոստովանեցին իրենց մեղքերն ու իրենց հայրերի մեղքերը
ԵՐԵՄԻԱ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։- |
Իսրայելի որդիները բաժանվեցին այլազգիների որդիներից, խոստովանեցին իրենց մեղքերն ու իրենց հայրերի մեղքերը
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
Տե՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը և մեր հայրերի անիրավությունները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։
Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից և քո կոկորդը՝ ծարավից։ Իսկ նա ասում է. “Ուժս տեղն է”, որովհետև նա սիրում էր օտար աստվածներին և գնում նրանց հետևից»։
Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։
Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։
Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։
Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետևեցին իրենց չար սրտերի խորհուրդներին ու հետ գնացին և ոչ թե առաջ
Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։
“Եվ դու քո գեղեցկության պանծանքով վստահ եղար, հոմանիներիդ հետ պոռնկացար և պոռնկությունդ տարածեցիր բոլոր այն անցորդների վրա, որոնց այդպիսի բան չէր պատահել։
Ոչնչացրե՛ք բարձր լեռների, բլուրների վրա ու սաղարթախիտ ծառերի տակ գտնվող բոլոր վայրերը, որտեղ մյուս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, և որոնց դուք պիտի տիրանաք։