Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։
ԵՐԵՄԻԱ 28:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Այժմ լսի՛ր, Անա՛նիա. Տերը քեզ չի ուղարկել, և դու իզուր փուչ բաների համար հույս տվեցիր այդ ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։ |
Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։
Իսկ դու, Պասքո՛ր, դու և քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք և այնտեղ մեռնեք ու այնտեղ էլ թաղվեք, դու և քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարեություն արեցիր”»։
«Ե՛ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին, չխոսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարեություն էին անում։
Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզվից վանում են իմ մարգարեությունը և իրենց քունն են քնում։
«Ե՛ս չեմ ուղարկել նրանց,- ասում է Տերը,- իսկ նրանք իմ անունից սուտ մարգարեություն են անում, միայն թե կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարեներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարեություն են անում, կորստյան եք դատապարտվելու»։
Անանիան համայն ժողովրդի ներկայությամբ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Երկու տարուց հետո այսպես պիտի խորտակեմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի լուծը բոլոր ազգերի պարանոցներից”»։
Արդարև, նրանք անօրենություններ գործեցին Իսրայելում. շնություն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ և վկա եմ»,- ասում է Տերը։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,
սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին՝ “Այսպես է ասում Տերը”։ Բայց ես՝ Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել։
ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։
Նրա մարգարեները, ովքեր նրանց կոծկում էին, ընկնելու են, նրանք, որ սին տեսիլքներ էին տեսնում, նրանց համար սուտ գուշակություններ էին անում և ասում էին. “Ամենակալ Տերն այսպես է ասում”, մինչդեռ Տերը նման բան չէր ասել։
Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։
Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։
Իսկ եթե մարգարեն հանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթե խոսի օտար աստվածների անունից, այդ մարգարեն կմեռնի։