Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երկաթե լուծ դրեցի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակվելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային, և նրանք պիտի ծառայեն նրան. նաև անապատի գազաններին ենթարկեցի նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 28:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Երկաթի զորությունը կարո՞ղ է ճանաչվել, իսկ քո զորությունը քաղաքի պղնձե պարսպի զորության պես է։


Նրանց կպատվիրես հայտնելու իրենց տերերին, թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այսպես կասեք ձեր տերերին.


Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։


Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։


Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։


Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր, բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը. կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհզորանա նրա դեմ։


Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։


Իսկ ձեզ Աստված վերցրեց ու հանեց երկաթե հնոցից՝ Եգիպտոսից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչ որ ե՛ք այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ