Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրա մարգարեները, ովքեր նրանց կոծկում էին, ընկնելու են, նրանք, որ սին տեսիլքներ էին տեսնում, նրանց համար սուտ գուշակություններ էին անում և ասում էին. “Ամենակալ Տերն այսպես է ասում”, մինչդեռ Տերը նման բան չէր ասել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:28
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։


Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ հափշտակություն անելիս առյուծների պես մռնչում էին. բռնությամբ տնանկների մարմիններն էին հոշոտում և անիրավությամբ պատիվներ ստանում։ Եվ քո մեջ այրիները բազմացան։


Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։


Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։


Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տե՛ր իմ արքա, թող աղերսանքս քո առաջ գա. ինչո՞ւ ես ինձ նորից հետ դարձնում Հովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»։


Իսկ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Այժմ լսի՛ր, Անա՛նիա. Տերը քեզ չի ուղարկել, և դու իզուր փուչ բաների համար հույս տվեցիր այդ ժողովրդին։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների արքայի լուծը պիտի խորտակվի.


«Ե՛ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին, չխոսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարեություն էին անում։


Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի այն մարգարեների դեմ, ովքեր մարգարեանում են այնտեղ, և ասա՛ այն մարգարեներին, ովքեր իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում. մարգարեացի՛ր ու նրանց ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։


Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ