Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իսկ եթե դուք սուտ խոսքերին ապավինեք, ինչից ոչ մի օգուտ չեք ունենալու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 7:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։


Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։


Մինչև ե՞րբ պետք է ստությունը տեղ գտնի այդ մարգարեների սրտում, որոնք մարգարեանում են. նրանք իրենց սրտի ցանկությունն են մարգարեանում,


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Եվ ես ասացի. «Ո՛վ Տիրակալ Աստված, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղեմին, քանի որ ասացիր՝ “Խաղաղություն պիտի լինի ձեզ”, մինչդեռ սուրը նրանց անձերին պիտի հասնի։


Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.


Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։


Իսկ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Այժմ լսի՛ր, Անա՛նիա. Տերը քեզ չի ուղարկել, և դու իզուր փուչ բաների համար հույս տվեցիր այդ ժողովրդին։


Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ