Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։
ԵՐԵՄԻԱ 25:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։ |
Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով, և ամեն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից։
պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,
Սանձ եմ դնելու քո ծնոտներին, այնպես եմ անելու, որ գետիդ ձկները կպչեն թևերիդ. քո այդ գետերը հանելու քո միջից, և քո գետի բոլոր ձկները թևերիդ են կպչելու։
Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։
Նրանց մարմինները երեքուկես օր պիտի մնան ի տես բոլոր ցեղերի ու ժողովուրդների և բոլոր լեզուների ու ազգերի, և թույլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։