Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա և ազգերը՝ մեկից մյուսը, չարիքներ պիտի տեսնեն, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:32
12 Խաչաձեւ Հղումներ  

Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկությունը մրրկաշարժ պիտի բարձրանա ամբարիշտների վրա, պիտի գա


Տիրոջ զայրույթը բոլոր ազգերին է ուղղված, բարկությունը նրանց բոլոր բազմությունների դեմ է, որպեսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանության.


Ազգը ազգի դեմ էր պատերազմում, և քաղաքը՝ քաղաքի, քանի որ Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։


Ահա Տիրոջ բարկությունը ցասմամբ բորբոքվեց, մրրիկի պես բորբոքվեց նրա բարկությունն ամբարիշտների վրա։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,


Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ.


Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։


Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։


Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,


աղեղնավորներ ու նիզակակիրներ, հանդուգն ու անողորմ մի ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տա, ինչպես կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ