Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 25:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Ապա ասա՛ նրանց. այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Պիտի խմեք ու հարբեք, հիմարանաք ու կործանվեք և ոտքի չեք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրա”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 25:27
20 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապյալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։


Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։


Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։


նրանք կխմեն այն ցմրուր և խելքները կթռցնեն այն սրի ահից, որ ես նրանց վրա եմ ուղարկելու»։


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,


Սուրը թող բարձրանա քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- Բաբելոնի բնակիչների վրա, նրա բոլոր մեծամեծների վրա ու նրա խորհրդակիցների վրա։


իրենց տաք անկողինների մեջ՝ նրանց արհավիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն հավիտենական քնով և չարթնանան,- ասում է Տերը։-


և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։


Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։


որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։


Դու կհարբես, կհիմարանաս ու քո թշնամիներից քեզ համար ոտնատեղ կխնդրես։


Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.


Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։


այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։