Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 13:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 13:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։


Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։


Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։ Ժայռից ավելի բարձրացրիր ինձ,


Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.


Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, և սասանվեցին ազգերը,


«Ապա ասա՛ նրանց. այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Պիտի խմեք ու հարբեք, հիմարանաք ու կործանվեք և ոտքի չեք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրա”։


Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։


և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։


Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապյալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։


Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.


«Այդ ժողովրդին կհայտնես այդ պատգամը. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ամեն տիկ գինով պետք է լցվի։ Եվ եթե այնպես լինի, որ քեզ ասեն. “Մի՞թե մենք չենք հասկանում ու չգիտենք, որ ամեն մի տիկ գինով պիտի լցվի”,


որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ