Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 12:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 12:12
31 Խաչաձեւ Հղումներ  

Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։


Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,


Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։


Եվ մի ուրիշ, կարմիր ձի հայտնվեց. նրա վրայի հեծյալին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, և որպեսզի միմյանց սպանեն, նրան մի մեծ սուր տրվեց։


«Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։


Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։


Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։


Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


Այսպես է ասում Տերը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա և ոչ էլ նրանց վրա սուգ պահիր, որովհետև իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,- ասում է Տերը։ Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու,


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


իմ անձը զրկեց հանգստությունից. ես մոռացա բարությունը.


Եվ ամեն արարած կիմանա, որ ես՝ Տերս եմ վառել այն, ու դա չի հանգչելու”»։


«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։


Հավաքվեցինք խաղաղության համար, բայց բարություն չկար, հավաքվեցինք բժշկության համար, բայց ահա տագնապ է։


և Իսրայելի երկրին կասես. “Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ. մերկացնելու եմ իմ սուրն իր պատյանից և քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին։


Քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին, ուստի իմ սուրն իր պատյանից դուրս է գալու բոլոր արարածների վրա՝ արևելքից մինչև հյուսիս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ