Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 24:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 24:9
29 Խաչաձեւ Հղումներ  

ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


ես ձեզ կվերացնեմ այն երկրից, որը տվել եմ ձեզ, և այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ իմ ներկայությունից և այն խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։


Իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ կործանման ու ծաղրի ենթարկեմ. ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի և ցավի նրա կրած բոլոր հարվածների համար։


Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։


Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,


Եվ նրանցից այս անեծքը կմնա Հուդայի երկրի բոլոր գերիների մեջ, որոնք գտնվում են Բաբելոնում։ Նրանք պիտի ասեն. “Թող Տերը քեզ անի այնպես, ինչպես արեց Սեդեկիային և Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրա խորովեց”։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։


Եվ նրանց, որ եգիպտացիների երկրում են բնակվում, պիտի այցելեմ սրով, սովով ու մահով, ինչպես այցելեցի Երուսաղեմին,


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Զո՛րք արձակիր, նրանց մեջ խռովությո՛ւն ու հափշտակությո՛ւն գցիր,


Ամովնացիներին կասես. “Լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերն այսպես է ասում. այն բանի համար, որ չարախնդացիք իմ պղծված սրբարանի, կործանված Իսրայելի երկրի, գերության մատնված Հուդայի տան վրա,


«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես ձեր դեմ եմ ու ձեր մեջ դատաստան կանեմ այդ ազգերի առաջ


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։