Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։
ԵՐԵՄԻԱ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ Զորությունների Տեր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպե՛ս արա, որ տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը քեզ հայտնեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։ |
Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։
Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
Մովաբը՝ հույսիս ավազանը, Եդովմի վրա պիտի ուղղեմ իմ քայլերը. Այլազգիները ինձ հնազանդվեցին»։
Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։
Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
Զորությունների՛ Տեր, դու, որ արդար ես վարվում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրեժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ հանձնեցի իմ դատը։
Իմ ժառանգությունն ինձ համար դարձավ անապատի առյուծ, իր ձայնը բարձրացրեց ինձ վրա, դրա համար էլ ատեցի նրան։
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
Ուստի նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով՝ իրենց հոգիները թող հանձնեն հավատարիմ Ստեղծողին։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։
Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։