ԵՐԵՄԻԱ 2:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։ |
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։
Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,
Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։
Ինչո՞ւ եք խոսում ինձ հետ, որովհետև դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրեն եղաք իմ դեմ,- ասում է Տերը։
թե ոչնչացումը վրա հասավ երկրից, քանի որ Տերն ազգերի մեջ դատաստան պիտի տեսնի, պիտի դատի ամեն մարդու, և ամբարիշտները սրի են մատնվելու”»,- ասում է Տերը։
Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։