Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 7:9
22 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։


Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։


որովհետև ես Օրենքի միջոցով մեռա Օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար։


Մովսեսն Օրենքից եկող արդարության մասին գրում է. «Ով գործադրի, նրանով կփրկվի» (Ղևտ. 18.5)։


որովհետև պատվիրանը մեղքի առիթ դարձավ, խաբեց ինձ և նրանով էլ սպանեց։


Բայց հիմա ազատված ենք Օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք Հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։


Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։


Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։


Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։


Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, արդյոք ինչո՞վ եմ թերի»։


Սրանից ես կիմանամ, որ սիրում ես ինձ, Երբ թշնամիներս չուրախանան ինձ վրա։


Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց Օրենքի մեղքը մեռած է։


և ես մեռա։ Նույն այդ պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ դարձավ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ