ԵՐԵՄԻԱ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։ |
Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը, և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։
և իրենց հայրերի մեղքերի համար,- ասում է Տերը,- նրանց, որ խնկարկում էին լեռների վրա և բլուրների վրա նախատում էին ինձ. մեծապես պատժելու եմ նրանց այս արարքների համար»։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Արդարև,- ասում է Տերը,- Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստվածներին կարգեցին իմ անունը կրող տան մեջ, որպեսզի պղծեն այն։
Մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր կուռքերը և նրա միջից՝ բոլոր անօրենությունները։
Բայց կուռքերին նվիրված նրանց սրտի համար, այն անօրենությունների համար, որ գործել են, և այն ճանապարհի համար, որ ընթանում էին, պատիժ եմ բերելու նրանց գլխին”»,- ասում է Ամենակալ Տերը։
Բարկությունս թափեցի նրանց վրա այն արյան համար, որ թափել էին այդ երկրում, և որ իրենց կուռքերով պղծել էին այն։
Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։
Հասել է քո վրեժխնդրության իրավունքը, հասել են քո հատուցման օրերը, և Իսրայելը կչարչարվի հիմարացած մարգարեի պես, ինչպես մի այսակիր մարդ. քո անիրավությունների բազմության պատճառով շատացավ մոլորությունը։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,
Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։