Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն։
ԵՐԵՄԻԱ 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։ |
Քո գեղեցիկ զավակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները ևս սրով պիտի ընկնեն։
Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, սգի պիտի մատնվեն, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետնին։
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
քանզի Տերն այսպես է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնվեն այդտեղ, նաև նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպես և նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։
Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։
Ա՛յս բանը գուժեք ազգերին. իմա՛ց տվեք, թե գնդեր են գալիս հեռավոր երկրից. ահա հասել են Երուսաղեմ. նրանք իրենց ձայնն են արձակում Հուդայի երկրի քաղաքների դեմ
Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ հափշտակություն անելիս առյուծների պես մռնչում էին. բռնությամբ տնանկների մարմիններն էին հոշոտում և անիրավությամբ պատիվներ ստանում։ Եվ քո մեջ այրիները բազմացան։
Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։