Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 քանզի Տերն այսպես է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնվեն այդտեղ, նաև նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպես և նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 16:3
6 Խաչաձեւ Հղումներ  

քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։


Այսպես է ասում Տերը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա և ոչ էլ նրանց վրա սուգ պահիր, որովհետև իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,- ասում է Տերը։ Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու,


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես հիվանդություն կբերեմ այդ ժողովրդի վրա, հայրերն ու զավակները միասին կվարակվեն նրանով, հարևան ու ընկեր կկորչեն միասին»։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


և այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնվեն»,


“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ