Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու արդար ես և ճշմարիտ, որովհետև չոչնչացրիր մեր զավակին, այլ մեր զավակն ու արմատը մնացին մինչև այսօր, և արդ մենք մեր անօրենություններով կանգնած ենք քո առաջ և չենք կարողանում բարձրացնել մեր գլուխները և կանգնել քո առջև, որովհետև բազմացան մեր անօրենությունները, և մեր չարիքները մեր գլուխներից ավելի վեր բարձրացան»։
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։
Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։
Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։
Բայց դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց մեջ էին գտնվում նրանք։ Այնտեղ նրանց հայտնվեցի՝ եգիպտացիների երկրից նրանց դուրս բերելու համար։
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։