Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։
ԵՐԵՄԻԱ 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացեք, քանզի Տերը խոսեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։ |
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամենին և կմտածի այն մասին, թե ի՛նչ է կատարվելու հետագայում։
այսպես է ասում Տերը. «Այդպես էլ ապականելու եմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի հպարտությունը,
Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։
Լսե՛ք այս, ծերե՛ր, ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի օրերում։
Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։