Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 7:15
15 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների փարախից, որ Իսրայելի՝ իմ ժողովրդի առաջնորդ լինես։


Նա գնաց այնտեղից ու գտավ Սափատի որդի Եղիսեեին, որը տասներկու եզով վար էր անում, և եզները զույգ-զույգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զույգն էր քշում։ Եղիան մոտեցավ և իր կաշվե վերարկուն նետեց Եղիսեեի վրա։


Տերն ինձ ասաց. «Մի՛ ասա՝ “Մանուկ եմ ես”. ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։


Իսկ Երեմիան բոլոր իշխաններին և ողջ ժողովրդին ասաց. «Տերն ինձ ուղարկեց այս տան և քաղաքի վերաբերյալ մարգարեանալու այն բոլոր խոսքերը, որ լսեցիք.


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։


Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։


Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։


«Գնացեք կանգնե՛ք տաճարի մեջ և այս կենարար պատգամը փոխանցե՛ք ժողովրդին»։


Երբ նրան ճանաչողները տեսան, թե ինչպես է նա մարգարեների մեջ մարգարեանում, մեկը մյուսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թե Սավուղը ևս մարգարեների մեջ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ