և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։
Բաբելացիների արքան գալու և կանգնելու է հին ճանապարհի վրա, երկու ճանապարհների գլխին՝ հմայություն անելու, գավազան նետելու, կուռքերին հարցում անելու, լյարդի վրա հմայություն անելու։ Նրա աջ ձեռքից