ԵՐԵՄԻԱ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։ |
Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,
Անձովս եմ երդվում, որ ինչ էլ դուրս գա իմ բերանից, արդարություն է, և իմ խոսքերը չեն եղծվելու։ Ամեն ծունկ ինձ է խոնարհվելու, ամեն լեզու Աստծուն է խոստովանելու
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
որը պիտի օրհնաբանվի երկրի վրա։ Պիտի օրհնեն ճշմարիտ Աստծուն և երկրի վրա երդվողները պիտի երդվեն ճշմարիտ Աստծով, առաջվա նեղությունը պիտի մոռանան, այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
և եթե այն ազգը դարձի գա իր չարություններից, որոնց մասին խոսեցի,- ես ևս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց։
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։
«Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
Եթե որոշ ճյուղեր կտրվեցին, իսկ դու, որ մի վայրի ձիթենի էիր, նրանց փոխարեն պատվաստվեցիր և հաղորդակից եղար արմատին ու ձիթենու պարարտությանը, մի պարծեցի՛ր այդ ճյուղերի դեմ։
որովհետև գրված է. «Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- որ ամեն ծունկ իմ առջև է խոնարհվելու, և ամեն լեզու Աստծուն է խոստովանելու» (Ես. 45.23)։
Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,
Այս գիշեր այստե՛ղ գիշերիր, իսկ առավոտյան այն ազգականը եթե տեր կանգնի քեզ, լավ է, իսկ եթե չկամենա քեզ տեր կանգնել, կենդանի է Տերը, ե՛ս քեզ տեր կկանգնեմ։ Պառկի՛ր այստեղ մինչև առավոտ»։