Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 «Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 5:7
39 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։


կրակ կվառվի իր մարմնի բոլոր անդամների մեջ. որ կողմն էլ հասնի, հիմքից կջնջի։


Եթե զոհեր ուզեիր, կտայինք, Բայց դու ողջակեզներն անգամ չհաճեցիր ընդունել։


Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։


քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։


նրանց կասես. «Որովհետև ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և գնացին օտար աստվածների հետևից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։


Մի՞թե մարդ ինքն իր համար աստվածներ կշինի. չէ՞ որ նրանք աստվածներ չեն»։


որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։


Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։


քանզի երկիրը լցվել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արոտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պետք է լինի։


Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։ «Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝ ձեզ տալու ընտիր երկիրը՝ իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն. ասացի, որ հայր կոչես ինձ և այլևս երես չթեքես ինձնից։


Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։


և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։


Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։


«Նրանք լարեցին իրենց լեզուներն աղեղի պես. ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին,- ասում է Տերը։


Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդեպ բարեհաճ չեղար։


Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


Բոլորը շնացել են ինչպես թոնիրը, վառված՝ եփելու համար, բորբոքվելով կրակից և ճարպի զանգվածից, մինչև դրանով խմորվեն


Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։


որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։


որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,


Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։


Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չէին։


Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։


Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։


Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։


Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ