Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ԵՐԵՄԻԱ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու արդար ես և ճշմարիտ, որովհետև չոչնչացրիր մեր զավակին, այլ մեր զավակն ու արմատը մնացին մինչև այսօր, և արդ մենք մեր անօրենություններով կանգնած ենք քո առաջ և չենք կարողանում բարձրացնել մեր գլուխները և կանգնել քո առջև, որովհետև բազմացան մեր անօրենությունները, և մեր չարիքները մեր գլուխներից ավելի վեր բարձրացան»։
Դու արդար ես այն ամենի մեջ, որ մեր մեղքերի պատճառով մեր գլխին բերեցիր, որովհետև ճշմարտությամբ գործեցիր.
Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց պատահում է այն, ինչ արժանի է արդարներին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։
«Մոտեցել է ձեր արդար դատաստանը,- ասում է Տերը՝ Աստված.- Մոտեցել է ձեր արդար դատաստանը»,- ասում է Հակոբի Թագավորը։
որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։
Զորությունների՛ Տեր, դու, որ արդար ես վարվում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրեժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ հանձնեցի իմ դատը։
քանի որ քո եղբայրներն ու քո հոր տունը՝ նրա՛նք անգամ դավաճանեցին քեզ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո հետևից և կուտակվեցին քո գլխին։ Մի՛ հավատա նրանց, որովհետև չարախոսում են քո մասին։
Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-
Այդքան պոռնկանալուց հետո ես նրան ասացի՝ “Ինձ մո՛տ վերադարձիր”, բայց չվերադարձավ։ Նրա ցոփությանն ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։
«Նրանք լարեցին իրենց լեզուներն աղեղի պես. ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին,- ասում է Տերը։
Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։
Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
Դրա համար օրենքը մերժվեց, և արդարադատությունը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, որի համար սխալ դատաստան էր լինում։
Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։