Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քարակարկառի վրա է ննջելու ու մանրախիճ քարերի վրա ապրելու.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 8:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.


Առավոտյան կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։


որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


Ջրերի վրա իմ արմատները լայն տարածվեին, ու ցողն էլ հանգչեր իմ հնձի վրա։


Ներքևում նրա արմատները չորանալու են, վերևում հունձն է փչանալու։


Արեգակից հեռու տեղում է խոնավությունը, և նրա նեխվածքից է դուրս գալու իր շիվը։


իսկ եթե արմատախիլ արվի իր տեղից, նրա տեղն էլ ուրանալու է նրան։ Այսպիսի բան չե՞ս տեսել միթե.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ