ԵՐԵՄԻԱ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ արծաթով և ոսկով զարդարված ձուլածո բաներ։ Մուրճերով և գամերով ամրացրել են դրանք, որ չշարժվեն. հղկված արծաթ են, Թարսիսի բանված արծաթ և ոսկի՝ բերված Մեմփաթայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։ |
Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։
որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։
Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։
Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր և զարթնի՛ր, և քարին՝ բարձրացի՛ր. և՛ մեկն է թվացյալ երևույթ, և՛ մյուսն է արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։