ԵՐԵՄԻԱ 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վա՜յ քո կործանումին, քանզի ցավալի են քո վերքերը. իսկ ես ասում եմ. «Արդարև հենց դրանք են իմ վերքերը, որ վիճակվեցին ինձ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։ |
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։
Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,
հույս Իսրայելի, Տե՛ր, բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրը։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։
Իմ ժողովրդի դստեր վերքն ինձ խորտակեց, խավարեցի տարակուսանքի մեջ, հալումաշ եղա, ինչպես ծննդկանը՝ երկունքից։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։