Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Այսպես է ասում Տերը. «Ահա ես նեղությունն իբրև խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ և հալածելու եմ նրանց, որ չգտնվեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 10:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ Զորությունների Տերը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից


Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։


քեզ ու քո մորը կնետեմ օտար երկիր, որտեղ դու չես եղել, և այնտեղ կմեռնեք։


Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։


Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, և իզուր չեմ ասել, որ անելու եմ նրանց այս բոլոր չարիքները”։


«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։


Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ