ԵՐԵՄԻԱ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ինձ ասաց. «Մի՛ ասա՝ “Մանուկ եմ ես”. ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ |
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։
Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին հայտնել Տիրոջ՝ նրանց Աստծու բոլոր խոսքերը, որոնք նրանց էր հղել Տերը՝ իրենց Աստվածը,
Այս խոսքերը դու կասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տա։
Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Ու երբ քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստված”։ Ով լսելու է, թող լսի, իսկ ով արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։
«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։
Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։
Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել, եթե այն Աստված իմ բերանը չդնի»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։