ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես եղբորորդունս եմ, և դեպի ինձ է դառնալու նա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ |
Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։
«Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից վերցնում եմ այն, ինչ ցանկալի է քո աչքին, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգա,
Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։