Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ուղղությունը թող եղբորորդուս հետևից գնա, բավականանա թող իմ շուրթերով ու ատամներով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:9
18 Խաչաձեւ Հղումներ  

Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։


Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։


Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։


Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։


Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։


Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։


Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։


Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։


Մի՛ հարբեք գինով, այլ խոսե՛ք արդար մարդկանց հետ, և խոսե՛ք միմյանց հետ հրապարակներում։ Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակին, հետո պիտի սանդի կոթի պես մերկ շրջես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ