Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ, գեղեցիկ է, ինչպես լուսինը, ընտիր, ինչպես արեգակը՝ զարմանալի հորինված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։ |
Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։
Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, Ուշ պառկելը ննջելու Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, Մինչ նրանք քնած են։
Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։