Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զորացրե՛ք ինձ յուղով, խնձո՛ր լցրեք վրաս, քանզի լի եմ խանդակաթ սիրով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։

Տես գլուխը



ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա Իսրայելի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչև Բերսաբեե, տղամարդկանց թե կանանց, ամեն մեկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրա թխված հաց և տապակի մեջ պատրաստված կարկանդակ։ Ամբողջ ժողովուրդը գնաց, յուրաքանչյուր ոք՝ իր տունը։


Բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, ամեն մեկին փռից մեկ հաց տվեց և մեկ պատառ միս՝ կասկարայից։


Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը, Եվ նրանք վիրավորվեցին։


Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։


Ասացի՝ ելնեմ արմավենու վրա, մինչև գագաթ հասնեմ, և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն, Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես, իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։


Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և չարություն ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես Աստված է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։


Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։


Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,