չէ՞ որ դու ես պաշտպանել նրան ու նրա տունը՝ դրսից և ներսից, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. օրհնել ես նրա ձեռքի գործերը, երկրի վրա բազմացրել նրա անասունները։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։