ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դու չգիտես, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնը, դո՛ւրս եկ հոտի հետքերով և հովիվների վրանների մոտ արածեցրո՛ւ ուլերդ։ |
Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ ես ահա, քո աչքերն աղավնիներ են քողի հետևում։ Քո վարսերը նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
Ինչո՞վ է առավել քո եղբորորդին մյուս եղբորորդիներից, գեղեցի՛կդ կանանց մեջ, ինչո՞վ է նա առավել մյուս եղբորորդիներից, որ այդպես երդվեցնում ես մեզ։
Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝ խնկածաղիկների մեջ՝ բուրաստաններում հովվելու և շուշաններ հավաքելու։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։
որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։
Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։
Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ զոհասեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին։
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։
Եղբայրնե՛ր, որպես չարչարանքների և համբերության օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք քարոզեցին Տիրոջ անունով։
ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։