Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
ԵՍԱՅԻ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա է. նա Մեծ խորհրդի պատգամաբեր պիտի կոչվի, Սքանչելի խորհրդական, Աստված հզոր, Իշխան, Հայր հավիտենական։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։ |
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։
Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին,
Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու։
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։
Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։
ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։
Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ իբրև ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ Ողջ ճարպը պատկանում է Տիրոջը։
«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։
կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։
Մինչ Սավուղը քահանայի հետ էր խոսում, այլազգիների բանակատեղիում աղաղակը գնալով ավելանում էր։ Սավուղը քահանային ասաց. «Ձեռքերդ իջեցրո՛ւ»։