Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ իբրև ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ Ողջ ճարպը պատկանում է Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար. ամբողջ ճարպը Տիրոջն է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 3:16
19 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։


Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել


Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան բակի կենտրոնը։ Այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը չէր կարող տեղավորել ողջակեզները, ընծաներն ու ճարպերը։


Քահանան արյունը շուրջանակի թող թափի զոհասեղանի վրա՝ Տիրոջ դիմաց, Վկայության խորանի դռանը, և ճարպը թող այրի իբրև անուշահոտություն Տիրոջը։


Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։


Վերցրեց ճարպն ու դմակը, փորի վրայի ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ թևը։


Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։


Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։


Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։


Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։


Ողջակեզներն առատ էին խաղաղության համար մատուցվող ճարպերով ու ողջակեզների հեղման ընծաներով։ Այսպես Տիրոջ տանը կարգի դրվեց սպասավորության գործը։


«Իսկ ղևտացի քահանաները՝ Սադովկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբարանը, երբ Իսրայելի տունը մոլորվել-հեռացել էր ինձնից,- նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց և ինձ զոհեր, ճարպ ու արյուն են մատուցելու,- ասում է Տերը՝ Աստված։-


Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ