ԵՍԱՅԻ 64:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր սուրբ տաճարն ու փառքը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին, հրո ճարակ դարձավ, և մեր ողջ փառավորությունը կործանվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։ |
չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։
Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։
Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ և ոտնակոխ արեցին քո սրբությունը։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։
Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։
Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։
“Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։
Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն,
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։