Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։ Երուսաղեմը տեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:10
22 Խաչաձեւ Հղումներ  

Պոռնկորդին իրավունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։


Ամոթահար եղանք, որովհետև լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ տուն՝ մեր սրբարան ներխուժեցին։


Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։


Այն օրերին Մովսեսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մեջ այսպես էր գրված. «Թող ամովնացին և մովաբացին հավիտյան չմտնեն Աստծու ժողովարան,


«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,


որ ձեր մեջ եք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը և պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արյունով։ Դուք, որ զանց եք առնում ուխտս ձեր բոլոր անօրենություններով,


Ապա նրանց ասաց. «Պղծե՛ք այդ տունը և այն դիակներո՛վ լցրեք, դո՛ւրս ելեք, կոտորե՛ք և հարվածե՛ք այդ քաղաքին»։


Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանները, անխտիր մտնելու են դրանց մեջ, պղծելու են


կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


«Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը տալու եմ օտարներին՝ իբրև փրկանք։


Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ և ոտնակոխ արեցին քո սրբությունը։


Բաբելոնի երկրից փախածների ու փրկվածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության մասին, նրա տաճարի վրեժխնդրության մասին։


Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,


Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


այսպես է ասում Զորությունների Տերը. սյուների մասին, մեծ ավազանի մասին, խարիսխների ու մնացած սպասքի մասին, որ մնացին այս քաղաքում,


ահա այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տիրոջ տանը, Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում մնացած այդ սպասքի մասին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ