ԵՍԱՅԻ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։ |
Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր նշաններն ու հրաշքներն արեցին եգիպտացիների երկրում՝ փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և չկամեցավ Իսրայելի որդիներին արձակել եգիպտացիների երկրից։
Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։
Սակայն ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը և կբազմապատկեմ իմ նշաններն ու հրաշքները եգիպտացիների երկրում,
Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
Տերը մեծամեծ հարվածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց և անպայման պիտի բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։
Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. «Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն»։
քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորվենք քո ճանապարհներից, ո՛վ Տեր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սեր քո ծառաների, դարձի՛ր ի սեր քո ժողովրդի, որ քո ժառանգությունն է։
«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։
Բայց չկամեցան լսել, այլ դարձրին իրենց թիկունքը հիմարությամբ և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։
Տերը՝ ձեր Աստվածը, մինչև այսօր ձեզ ո՛չ միտք տվեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնեք, ո՛չ ականջ, որ լսեք։
Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։
Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։