Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 13:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր լսեցին և իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն և ականջներով չլսեն և սրտով չիմանան ու դարձի չգան, և նրանց չբժշկեմ" (Ես. 6.9-10)։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 13:15
25 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։


այնպես որ «Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա... որով դարձի չեն գա, որ ներվի նրանց» (Ես. 6.9-10)։


Բայց չկամեցան լսել, այլ դարձրին իրենց թիկունքը հիմարությամբ և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։


Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։


Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։


Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։


Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։


իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


Ասորեստանցին չի փրկում մեզ. ձի չենք հեծնի և այլևս մեր ձեռակերտներին մեզ աստված չենք ասի, որովհետև ով որ քո մեջ է, կգթա որբերին։


«Ահավասիկ ես պիտի բուժեմ նրանց վերքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղության ձայնը և ապահովություն պիտի բերեմ նրանց։


Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։


Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Սիրտը խոր է ամեն բանից ավելի. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։


«Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից.


Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։


Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ