ԵՍԱՅԻ 46:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչև ծերություն՝ խրատված, քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։ |
ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։
ի սկզբանե և միշտ. չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
«Լսի՛ր ինձ, Հակո՛բ, և դու, Իսրայե՛լ, որին կանչում եմ ես. ես եմ առաջինը, ես եմ և հավիտենականը։
բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։
և այս անապատում, որ տեսաք։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, սնեց քեզ այնպես, ինչպես մեկը սնում է իր որդուն, ձեր ողջ ճանապարհի ընթացքում, մինչև որ եկաք այս վայրը։
Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։