Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:4
26 Խաչաձեւ Հղումներ  

Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»։


«Լսի՛ր ինձ, Հակո՛բ, և դու, Իսրայե՛լ, որին կանչում եմ ես. ես եմ առաջինը, ես եմ և հավիտենականը։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


Ո՞վ կպատմի սկզբում եղածի մասին, որ հասկանանք, և կամ ավելի առաջ կատարվածի մասին, որ ասենք, թե ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կա, և ո՛չ էլ մեկը, որ լսի ձեր խոսքերը։


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Եղե՛ք ինձ վկաներ, ես էլ՝ ձեզ վկա,- ասում է Տերը՝ Աստված.- և իմ ծառան, որին ընտրեցի, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և գիտակցեք, որ ես եմ։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո ևս չի լինի։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


Ո՞վ մատնեց Հակոբին հափշտակության, Իսրայելին՝ ավարառուների ձեռքը. ո՞չ արդյոք Աստված, որի հանդեպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով և չլսեցին նրա օրենքները։


Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Անսկիզբն ու Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ.


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։


Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։


Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։


նրանց փախստական է դարձնելու և խաղաղությամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։ Արդ, կասե՞ք, թե չի գալու.


ի սկզբանե և միշտ. չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։


որպեսզի տեսնեն ու հասկանան, ճանաչեն ու իմանան բոլորը, թե Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամենը, և Իսրայելի Սո՛ւրբը հաստատեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ