ԵՍԱՅԻ 44:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն, որին ընտրել եմ, |
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Բայց դու, ո՛վ իմ ծառա Իսրայել, ո՛վ Հակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զավակ, որին սիրեցի,
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
«Հիշի՛ր դա, Հակո՛բ, նաև դու, Իսրայե՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր ինձ։
Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը։
որովհետև այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցրեք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվե՛ր տվեք ինձ։
«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։
Արդ, Տերը, որն ինձ որովայնից իր համար ծառա ստեղծեց, ասաց, որ Հակոբին և Իսրայելին իր շուրջը հավաքեմ։ Պիտի հավաքվեմ ու փառավորվեմ Տիրոջ առաջ, և իմ Աստվածն ինձ համար զորություն է լինելու։
«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։