ԵՍԱՅԻ 38:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձը դուրս հանելով ոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։ |
այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի։ Կնորոգի նրա մարմինը, ինչպես ծեփը պատի, ու նրա ոսկորները ծուծով կլցվեն։
Մեղավորներն ահա լարել են իրենց աղեղները Եվ պատրաստել են իրենց նետերը կապարճների մեջ, Որ մութն ընկնելիս ուղղամիտների վրա արձակեն։
Եվ ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը։ Նա, որ ամպերի մեջ է ընթանում Եվ շրջում հողմի թևերի վրա։
Ի՛նձ խոնարհիր քո ականջը, փութա՛ ինձ փրկելու. Իմ պահապա՛նը եղիր, Աստվա՜ծ, և իմ փրկության ապաստանը,
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
լեռների փապարներով, իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են. իմ կյանքը դուրս կգա կործանումից։ Տե՛ր իմ, Աստվա՛ծ,