Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
ԵՍԱՅԻ 38:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։ |
Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց,
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
Այնուհետև տնտես Եղիակիմին, գրագիր Սոմնասին և երեց քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամովսի որդու՝ Եսայի մարգարեի մոտ,
Ապա Ամոզի որդի Եսային ուղարկվեց Եզեկիայի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Լսեցի այն աղոթքները, որոնցով պաղատեցիր ինձ ընդդեմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի”»։
Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։
Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։